Անիի կամրջի վերականգնումը սահմանի բացումից հետո մեծ զբոսաշրջային հնարավորություններ կստեղծի․ Ռուբինյան

Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնումը սահմանի բացումից հետո մեծ զբոսաշրջային հնարավորություններ կստեղծի Հայաստանի և Թուրքիայի համար։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։


«Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնումը, որի վերաբերյալ այսօր արձանագրություն ստորագրեցինք, սահմանի բացումից հետո մեծ զբոսաշրջային հնարավորություններ կստեղծի Հայաստանի և Թուրքիայի համար։ Անիի պատմական կամրջի մի ոտքը Հայաստանի տարածքում է, և սահմանի մյուս կողմում՝ Անիի ավերակների հետ համատեղ, այս հուշարձանները կարող են միասին դառնալ մեկ զբոսաշրջային ուղղություն»,– գրել է Ռուբինյանը։


Ավելի վաղ,  Հայաստանը և Թուրքիան Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում ստորագրել են Անիի կամրջի վերականգնման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։