Բելառուսի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Հայաստանի դեսպանին

Մայիսի 5-ին Բելառուսի ԱԳՆ է կանչվել Բելառուսում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Արթուր Սարգսյանը:


Այս մասին ասվում է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:


«Հայ դիվանագետին հայտնվել է վճռական բողոք և հանձնվել է համապատասխան նոտա՝ կապված հայկական կողմի վերջին ոչ բարեկամական գործողությունների հետ», - նշվում է Բելառուսի ԱԳՆ հաղորդագրության մեջ:


Բելառուսական կողմը նոտան հանձնելիս հայտարարել է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները  Բելառուսի մասին «նախընտրական պոպուլիզմ» են և Հայաստանի ներքին խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու փորձ։


Ալեն Սիմոնյանը օրեր առաջ հայտարարել էր, որ «Հայաստանը չպետք է դառնա գուբերնիա և կառավարվի այնպես, ինչպես Բելառուսը»։