16. ՔՊ բոլոր շտաբները սկսում են քարոզարշավը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում խոսել է. 



Այսօր ուրախ ավտոբուսը շարժվում է դեպի Սյունիքի մարզ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բոլոր շտաբները բոլոր մարզերում այսօրվանից սկսում են քարոզարշավը։ 



Ուզում եմ շտաբների մեր գործընկերներին կրկին խնդրել պայմանավորված ձևով շատ ակտիվ քարոզարշավ իրականացնեն։



Սյունիքի մարզում հավաքը տեղի է ունենալու մայիսի 9-ին՝ 19։30-ին՝ Գարեգին Նժդեհի հրապարակում։ Այսօր Գորայքում կլինենք 10։00-ին։