Քանի մարդ է մայիսի 8-ին Էջմիածնում մասնակցել «Հայաստան» դաշինքի հանրահավաքին

Մայիսի 8-ին Էջմիածնի «Անմար կրակ» հուշահամալիրի տարածքում ժամը՝ 18:00-ից մեկնարկել էր «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի մեկնարկային հանրահավաքը:


 

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:10-ի դրությամբ հանրահավաքի անցկացման վայրում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 2000 մարդ:


 

Հաշվարկում ներառված չեն ծառերի տակ գտնվող մարդիկ:


 

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։