Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մադյարին Հունգարիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

Ջերմ շնորհավորանքներս Պետեր Մադյարին Հունգարիայի վարչապետ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 


«Մաղթում եմ հաջողություն Հունգարիայում բարեկեցություն և զարգացում ապահովելու կարևոր առաքելության մեջ։


Պատրաստ ենք զարգացնելու Հայաստանի և Հունգարիայի միջև բարեկամական ու փոխշահավետ հարաբերությունները»,- ասված է գրառման մեջ: