Տիգրան Ենոքյանը նշանակվել է ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար

Վարչապետի պարտականությունները կատարող, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր՝ մայիսի 11-ին, որոշում է ստորագրել, որով ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար է նշանակվել։


«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 17-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 122-րդ և 128-րդ կետերը՝


Տիգրան Աղվանի Ենոքյանին նշանակել ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար՝ 12 ամիս փորձաշրջանով»,-նշվում է որոշման մեջ: