Հունիսի 8-ից քարշ է գալու իշխանության ներկայացուցիչների դռների մոտ «ապաստան» գտնելու համար․ Հարությունյան

Արայիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Էդմոն Մարուքյանին և գրել․


«Նայում եմ Էդմոն Մարուքյանի «քարոզարշավը»: Ուզում եմ իրեն տեղեկացնել, որ ոնց որ նախորդ խորհրդարանական ընտրությունից հետո էր, հունիսի 8-ից շարունակելու է քարշ գալ իշխանության ներկայացուցիչների դռների մոտ իր և իր թիմակիցների համար «ապաստան» գտնելու համար:


Բայց 2021-ն իր համար չի կրկնվելու: Սողալու համար ծնվածները ազատ թռչել չեն կարող»: