Հիմա էլ պարզվում է՝ հղի կանանց ամուսիններին չի կարելի բերման ենթարկել․ Իոաննիսյան

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, մայիսի 12-ին ՀՀ վարչապետին ուղղված հրապարակային խոսքում ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու կասկածանքով 1 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։


«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է ձերբակալությանը հաջորդած հրապարակումներին ու մեկնաբանություններին։


«Այն, որ հղի կնոջ կամ նորածին երեխա ունեցող կնոջ նկատմամբ չէր կարելի քրեական հետապնդում իրականացնել` գիտեինք։


Բայց հիմա էլ, պարզվում է, հղի կանանց ամուսիններին չի կարելի բերման ենթարկել։


Եվ այս ամենից բողոքում է ռուսամետ հեռուստաալիք, քանի դեռ իրենց սիրած Ռուսաստանում ուժայիներն ոնց ուզում`ցխկում ու զխկում են մարդկանց։


Հ.Գ. Երկրորդ սքրինշոթն այն ժամանակներից է, երբ Ռուսաստանում կար ինտերնետ, կային եզակի անկախ ԶԼՄ-ներ ու, երբեմն, լինում էին ցույցեր։ Այժմ այդ երեքից ոչ մեկը չկա։ ԹՎ5-ը, վստահ եմ, դեմ չէր լինի, որ Հայաստանում էլ այդպես լիներ»,- գրել է նա։