Քաղաքացիակենտրոն լրատվություն
Medianews-ին հասած հավաստի տեղեկուրթյուններով այսօր առավոտյան «Գազպրոմ Արմենիա»-ի Դիլիջանի տեղամասի պետ աշխատասենյակում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ ներկաներին հայտնել են, որ Գազպրոմի կենտրոնական գրասենյակից հրահանգնվել է մասնակցել Դիլիջանում Կալուգեցի օլիգարխի՝ Սամվել Կարապետյանի կուսակցության քարոզարշավին։
Ըստ Գազպրոմ կենտրոնական գրասենյակի ցուցումների՝ Դիլիջանի տեղամասի աշխատակիցները պետք է իրենց ընտանիքի չափահաս անդամների հետ միասին մասնակցեն այսօր Դիլիջան քաղաքում «Ուժեղ Հայաստան» դաշինքի կողմից կազմակերպվող քարոզարշավի միջոցառումներին։