Փաստորեն Գագիկ Ծառուկյանը հերթական անգամ ստեց. նա օդում խոսող ու ստեր տարածող է. Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում օրեր առաջ անդրադարձել էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե 52 պարեկային ծառայող է հեռացվել համակարգից այն բանի համար, որ նրանց մտերիմներն իր կուսակցության աջակիցներ են:


Հարությունյանը նշել էր, որ եթե Ծառուկյանը չհրապարակի 52-ի անունները, կստացվի, որ ստորաբար ստում է:


«Փաստորեն Գագիկ Ծառուկյանը հերթական անգամ ստեց:


Երկու օր առաջ ԲՀԿ առաջնորդ, Հայաստանի դեմ գործող Լուկաշենկոյի օրթաղ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ իբր 52 պարեկ ազատվել է աշխատանքից իրենց քաղաքական հայացքների համար: Կոչ էի արել հրապարակել ցուցակը: Ծառուկյանը դա չարեց:


Հետևաբար նա, ինչպես միշտ, ուղղակի օդում խոսող է ու ստեր տարածող»,- նոր գրառմամբ հայտարարել է Հարությունյանը: