«Էս է ձեր պահած բանակը, սա է Ռոբի, Սերժի, Ծառուկյանի, Արման Թաթոյանի ինքնությունը». Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է․

Էս ա ձեր ինքնությունը ու պահած բանակը:

Երբ Ղարաբաղի գեներալների հարստանալու մասին վարչապետը խոսում էր, ոմանք ասում էին՝ կրկին հարձակվում եք բանակի վրա: Լուսանկարում ղարաբաղցի գեներալի տուն է, որը նա սարքել էր, հետո վաճառել բանակի վրա, հետո ինքն էլ ձրի ապրում էր մեջը:

Էս է ձեր պահած բանակը, սա է կալուգացի օլիգարխի, նրա եղբոր՝ Սերժի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի, Ռոբի, Սերժի, Լուկաշենկոյի օրթաղ Ծառուկյանի, այն ժամանակ ՄԻՊ Արման Թաթոյանի ինքնությունն ու պահած բանակը: Էս նկարից հետո էլ ոչ մի դերասանություն ձեր կատարմամբ իզուր է ու կեղծ: Եվ վերադարձը սրան բացառված է: Ժողովուրդը տեսել է, ժողովուրդը թույլ չի տա: