ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում

ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, ԱՊՀ գլխավոր քարտուղարի տեղակալ Նուրլան Մուսատաևիչ Սեյթիմովի գլխավորած պատվիրակությունը մայիսի 18-ին հյուրընկալվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում։


ՀՀ ԱԺ հերթական ընտրություններին ԱՊՀ-ն ՀՀ է գործուղելու ընդհանուր թվով 120 դիտորդ։


ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է դիտորդական առաքելության ներկայացուցիչներին և ներկայացրել ընտրություններին ընդառաջ ԿԸՀ նախապատրաստական աշխատանքները։