Ի վերջո, որոշեցի արխային չընկնել ու տրամադրվել գնալ ընտրության. կոնկրետ ու թիրախային Սոնա Ղազարյանի համար․ Լուսի Քոչարյան

Լրագրող, բլոգեր Լուսի Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Ի վերջո, որոշեցի արխային չընկնել ու տրամադրվել գնալ ընտրության. կոնկրետ ու թիրախային Սոնա Ղազարյանի համար՝ հույժ կնակենտրոն, տնային բռնության դեմ օրենքների համահեղինակ + բնականաբար, խաղաղության ու հարևանների հետ սահմանների բացման կողմնակից։


Սոնային այնքան եմ հավանում տարիներ շարունակ, որ երբեք ՔՊ ընտրած չլինելով, երբեք որևէ կուսակցության մեջ չլինելով ու քաղաքականությունից խորշելով՝ իրեն կոնկրետ լավ ֆիգուր եմ համարում նաև ապագայի՝ ավելի բարձր փըզիշընների համար ^^


* Տեղեկանալով, թե որքան պռոռուսական փող ա ներդրվել, ու որքան ռուսաստանախայ ընտրող ա ներմուծվելու ընտրությունների համար, աններելի եմ համարում արխային ընկնելը։


(Երբ Մադրիդից իջա Երևան, ուրախ էի, որ ֆլայերներ էին տրվում անձնագրային պատուհաններում՝ ընտրակաշառքների վերաբերյալ՝ հատուկ մեր ռուսաստանահայ բարեկամների համար. մարդ ես էլի, կարող ա կես րոպե ավել մտածեն ընտրակաշառք վերցնելուց առաջ)։