Սաթի՛կ, տես, որպեսզի չասեն, որ մամուլին ճնշում են` չնայած դու ի՞նչ մամուլ, ես քեզ 12 ժամ եմ տալիս․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Սաթի՛կ, տես, որպեսզի չասեն, որ մամուլին ճնշում են` չնայած դու ի՞նչ մամուլ, ես քեզ 12 ժամ եմ տալիս, որպեսզի հեռացնես այս զրպարտությունը, որը զուգորդել ես Աշոտյանիդ տեսանյութով: Հակառակ դեպքում կգաս դատարան` ապացուցելու, որ ես իբր ասել եմ «Թե բա հայերը կապրեն Բաքվում... 300.000-ից ավել ադրբեջանցիներին էլ կբերեն Հայաստան»։


Ժամանակը գնաց մայրիկ ջան...


Հ.Գ. Հա, ի դեպ, տեսա, որ հրճվում ես, որ սադրանքներ են եղել այսօր Արաբկիրում, կհիշացնե՞ս` Սերժի ժամանակ քանի՞ հատիկ ձայն ստացար արաբկիրցիներից։