Միրզոյանը Լիտվայի ԱԳ նախարարին է ներկայացրել TRIPP նախագիծը և դրա շրջանակում ձեռնարկվող քայլերը

Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Կեստուտիս Բուդրիսի հետ համատեղ ասուլիսի ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասի տարածաշրջանային զարգացումները և աշխարհաքաղաքական իրավիճակը։

 

Նա նշել է, որ ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերը, ինչպես նաև TRIPP նախագիծն ու դրա շրջանակում իրականացվող քայլերը։

 

Միրզոյանը նաև ընդգծել է, որ ակնկալում և կարևորում է Լիտվաի աջակցությունը այս ուղղություններով ինչպես ներկայում, այնպես էլ ապագայում։