Եթե ՌԴ պետռեգիստրը ճիշտ է՝ կստացվի, որ Նարեկը, որպես պատգամավորի թեկնածու գրանցվելիս, թույլ է տվել հանցանք

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Նարեկ Կարապետյանի՝ ՌԴ քաղաքացի լինելու վերաբերյալ տեղեկատվությանը։


«Դեռ չէինք մարսել Ինսայդերի բացահայտումն այն մասին, որ Սամվել Կարապետյանը ռուսական ФСБ աշխատակից է (եղե՞լ), նոր լուր եկավ այն մասին, որ, ըստ Ռուսաստանի իրավաբանական անձանց միասնական պետական ռեգիստրի, նրա զարմիկ Նարեկը Ռուսաստանի քաղաքացի է։ Ի դեպ, այս լուրից հետո այս կայքին հասանելիությունը րոպեների ընթացքում սահմանափակվեց։


Նարեկի` ռուսական քաղաքացիության մասին այս երկրորդ լուրը մանրակրկիտ պարզաբանման կարիք ունի, քանի որ, եթե ռուսական պետական ռեգիստրը ճիշտ է, ապա կստացվի, որ Նարեկը, որպես պատգամավորի թեկնածու գրանցվելիս, առերևույթ թույլ է տվել ՀՀ Քրեական օրենսգրքի 449 հոդվածով նախատեսված հանցանք»,- գրել է նա։