«Ուժեղ Հայաստան»-ի կողմից ՔՊ քարոզչությանը խոչընդոտելու գործով կա 6 կալանավորված և 6 տնային կալանքի տակ գտնվող անձ․ ՔԿ

«Ուժեղ Հայաստան»-ի կողմից ՔՊ քարոզչությանը խոչընդոտելու ևս մեկ մեղադրյալի համար խափանման միջոց է ընդտրվել տնային կալանքը: Այսպիսով, այս պահին նշված գործով կա 6 կալանավորված և 6 տնային կալանքի տակ գտնվող անձ։ Այս մասին 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:

 


Հիշեցնենք՝ մայիսի 16-ին Լոռու մարզի Նորաշեն և Մեծավան բնակավայրերում «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցների կողմից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի բնականոն ընթացքը խոչընդոտելու դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել։

 


Կատարվում են ակտիվ քննչական գործողություններ՝ հանցագործությանը մասնակից այլ անձանց արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ: