Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով․
«Մայիսի 28-ին՝ ժամը 10:00-ին, բոլորիդ սպասում ենք Հանրապետության հրապարակում»։
Ըստ Պապիկյանի, այդ օրը հանրությանը ներկայացվելու է այն, ինչը տարիներ շարունակ թաքցվել, քողարկվել է։
«Համեստորեն լռել ենք, հիմա պետք է հանրությանը ներկայացնենք որպես հաշվետվություն, թե ինչ ենք արել վերջին 4 տարիների ընթացքում»,- ասել է նախարարը։