Քաղաքացիակենտրոն լրատվություն
Այսօր՝ մայիսի 21-ին, Աշտարակի Ներսես Աշտարակեցու հրապարակում ժամը 19:00-ից մեկնարկել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը:
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:15-ի դրությամբ հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 1280 մարդ:
Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։
Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ:
Հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։
Հաշվարկը ստուգելու մանրամասն ձևը նկարագրված է այստեղ: