Առաջարկվում է «Տոհմային անասնաբուծության մասին» օրենքը շարադրել նոր խմբագրմամբ

Նախագծով առաջարկվում է «Տոհմային անասնաբուծության մասին» օրենքը շարադրել նոր խմբագրմամբ և նախատեսել «տոհմային կենդանիների պետական ռեեստր» և «տոհմային անասնաբուծական տնտեսություն» հասկացությունների,  տոհմային անասնաբուծական գործունեություն իրականացնողների իրավասությունների ու պարտականությունների սահմանում,  ինչպես նաև տոհմային կենդանիների պետական գրանցման կարգի, տոհմային տնտեսություններին ներկայացվող պահանջների, տնտեսություններին տոհմային կարգավիճակի վկայականի ձևի և տրման կարգի հաստատման համար տոհմային անասնաբուծության ոլորտի կարգավորումն ապահովող օրենսդրական հիմքեր:


ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 22-ին առաջին ընթերցմամբ քննարկել է  ««Տոհմային անասնաբուծության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը:


Նախատեսվում է, որ  նախագծի կիրառման արդյունքում կկարգավորվեն տոհմային անասնաբուծության ոլորտի քաղաքականության մշակման հիմքերը, ինչպես նաև կհստակեցվի տոհմային անասնաբուծական տնտեսությունների տեսակները և գործունեության սկզբունքները, մասնավորապես՝ տոհմային կենդանիների պետական գրանցման ու ռեեստրի  միջոցով, իսկ տոհմային տնտեսություններին կարգավիճակ շնորհելով Կառավարության լիազորած մարմնի համար կստեղծի տվյալահեն քաղաքականության մշակման համար նպաստավոր հիմքեր:


 Նախագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը: