20 հոգի գրելը՝ 150 հազ. դրամ. 20 մանեթ դենը կդնես, պլանի փող ա. պիպետկեն ձեռդ ես զարթնե՞լ. ԲՀԿ-ն կաշառք է տվել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու և համակիրներ հավաքագրելու պայմանով Տավուշի մարզի մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք։ Այդ մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։


 

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են վարութային գործողություններ։


 

Մանրամասները՝ տեսանյութում: