Կալուգացու անհեթեթ հայտարարության համար ես նրան դատի եմ տալու․ Նիկոլ Փաշինյան

Կալուգացին հայտարարել է, թե ես Կանադայում տուն ունեմ։

 

Բնականաբար, էդ անհեթեթ հայտարարության համար ես նրան դատի եմ տալու, և նա ներողություն է խնդրելու, ուրիշ տարբերակ չունի պարզապես։ Տեսանյութի միջոցով հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Պատերազմի եռագլուխ կուսակցությունն ու կալուգացին էդպես էլ չեն հասկանում, որ ես մի տուն ունեմ, և այդ տունը ՀՀ-ն է։ Ես երբեք ուրիշ տուն ոչ փնտրել եմ, ոչ էլ կփնտրեմ»-ասել է վարչապետը։։