TRIPP-ն իրականացնելիս արտատարածքային հարց չի առաջանում․ կալուգացի օլիգարխը շարունակում է ՍԱՄՈуничтожение-ն

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի նախաստորագրմանը։


«Այսօր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ստորագրել են հերթական փաստաթուղթը, որով արձանագրվում է, որ TRIPP-ն իրականացնելիս ոչ մի արտատարածքային հարց չի առաջանում:


«Կողմերը ճանաչում են, որ Հայաստանը լիակատար ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն և իրավազորություն է պահպանում Հայաստանի ինքնիշխան տարածքում TRIPP-ի իրականացման բոլոր գոտիների նկատմամբ»։


Կալուգացի օլիգարխ Սամվել Կարապետյանը շարունակում է ՍԱՄՈуничтожение-ն: Էսքան սուտ որտեղի՞ց եք կարողանում հնարել, ա՛յ անբաշարներ»,- գրել է նա: