ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը և ԱՄՆ Աստվածաշնչի թանգարանի նախագահը քննարկել են համագործակցության հնարավորությունները

Մայիսի 26-ի ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ընդունել է ԱՄՆ Աստվածաշնչի թանգարանի նախագահ և գլխավոր տնօրեն Կարլոս Կամպոյին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:


Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավորությունները՝ հաշվի առնելով նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ԱՄՆ Աստվածաշնչի թանգարանի միջև վերջերս ստորագրված՝ հայկական քրիստոնեական ժառանգության պահպանման և թանգարանային ոլորտում համագործակցության վերաբերյալ մտադրությունների նամակը։ 


Երկուստեք ընդգծվել է քրիստոնեական ժառանգության հանրահռչակմանը միտված համագործակցության և դրա հետագա զարգացման կարևորությունը: