Քաղաքագետ, նախկին լրագրող Հրայր Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
1998-ի և 2003-ի ընտրությունների կեղծման մասին Պետրոսի հարցին ի պատասխան՝ Քոչարյանն այսօր ստել է, ասելով, թե «երկու ընտրություններով էլ կա միջազգային դիտորդական առաքելությունների եզրակացությունները։ Նման կարգի գնահատականներ այնտեղ չկային»։ Մեջբերում 1998-ի ԵԱՀԿ դիտորդների զեկույցից՝
«[1998-ի] Մարտի 16-ի և 30-ի արտահերթ նախագահական ընտրությունները չեն համապատասխանում ԵԱՀԿ այն չափանիշներին, որոնց Հայաստանը պարտավորվել է հետևել 1990 թվականի Կոպենհագենի փաստաթղթով։ Հայաստանը ընտրություններ է անցկացրել, որոնք բնութագրվել են լուրջ թերություններով թե՛ 1995-ին, թե՛ 1996-ին։ Այս ընտրությունները որոշ առումներով բարելավում էին ցույց տալիս 1996 թվականի ընտրությունների համեմատ, սակայն 1996 թվականի ընտրությունները հարմար չափանիշ չեն»։
Նմանապես՝ 2003-ի ընտրությունների մասին գրել են, որ դրանք, «չեն համապատասխանել դեմոկրատական ընտրությունների միջազգային չափանիշներին», և որ «քվեարկության, ձայների հաշվարկի ու արդյունքների ամփոփման ընթացքում արձանագրվել են լուրջ խախտումներ, ներառյալ՝ քվեատուփերի լայնածավալ լցոնումներ»:
2018-ի ընտրությունների մասով էլ արձանագրել են, որ ձայներ գնելու ու ընտրողների վրա ճնշում գործադրելու նախորդ պրակտիկան բացակայել է։
Սա՝ ԵԱՀԿ դիտորդները, որոնք սովորաբար բավականին զուսպ են։