Ահազանգ քաղաքացուց․ 5-10 հազար դրամով մարդկանց առաջարկում են մասնակցել Ռոբերտ Քոչարյանի հավաքին

Քիչ առաջ Civic.am-ը քաղաքացուց ահազանգ է ստացել, ըստ որի՝ «Հայաստան դաշինք»-ի ներկայացուցիչները քաղաքացիներին գումարի դիմաց տանում են Ազատության հրապարակ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ հավաքին մասնակցելու համար։

 

Ահազանգած քաղաքացու պնդմամբ՝ իրեն առաջարկվել է 5-10 հազար դրամ՝ հավաքին մասնակցելու համար։