Հայաստանը բարձր է գնահատում Իտալիայի հետ իր երկարամյա բարեկամությունը․ ԱԳՆ շնորհավորանքը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Իտալիայի կառավարությանը և ժողովրդին Հանրապետության օրվա կապակցությամբ։ Այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։


«Հայաստանը բարձր է գնահատում Իտալիայի հետ իր երկարամյա բարեկամությունը, և անհամբեր սպասում է մեր երկկողմ և բազմակողմ համագործակցության հետագա խորացմանը, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում»,-ասված է գրառման մեջ։


Հանրապետության օրվա առիթով Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնիին շնորհավորական ուղերձ է հղել  նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։