ԵՄ-ն մտադիր է շարունակել ամրապնդել համագործակցությունը Ադրբեջանի հետ . Կույունջիչ

Եվրամիությունն ու Ադրբեջանն այս շաբաթ ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների արդյունավետ փուլ են անցկացրել՝ հայտարարել է Ադրբեջանում ԵՄ դեսպան Մարիանա Կույունջիչը:


Նա հիշեցրել է, որ Գործընկերության և համագործակցության մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է 1996 թվականին, մնում է երկկողմ հարաբերությունների իրավական հիմքը և ներառում է քաղաքական երկխոսությունը, առևտուրը և տնտեսական համագործակցությունը:


Դեսպանը նաև նշել է, որ ԵՄ-ն մտադիր է շարունակել ամրապնդել համագործակցությունը Բաքվի հետ: