Պահանջում եմ ձերբակալել բոլորին. Թորոսյանը՝ Իրկուտսկից հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով մամուլում հայտնված ցուցակին, որում ըստ հրապարակումների՝ ՌԴ Իրկուտսկի մարզից հարկադրաբար Հայաստան բերվող քաղաքացիների անուններն են նշված:


Թորոսյանը պահանջում է ձերբակալել բոլոր մասնակիցներին, որպեսզի ամբողջ շղթան բացահայտվի:


Ավելի վաղ հայտնել էինք, որ մամուլում ցուցակ է հայտնվել, որում ըստ հրապարակումների՝ ՌԴ Իրկուտսկի մարզից հարկադրաբար Հայաստան բերվող քաղաքացիների անուններն են նշված:


Հրապարակումներին անդրադարձել է ՀՀ քննչական կոմիտեն՝ տեղեկացնելով, որ այն կդառնա քննության առարկա:


«Լրատվական կայքերից մեկում հրապարակված՝ ՌԴ-ից հարկադրաբար Հայաստան բերվող քաղաքացիների ցուցակի վերաբերյալ հայտնում ենք, որ ՀՀ քաղաքացիների նկատմամբ գործադրվող ճնշումների և սպասվող ընտրական գործընթացներին միջամտության մասին ԱՀԾ-ի հայտարարության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կդառնա քննության առարկա»,- ասվում է ՔԿ-ի հաղորդագրության մեջ: