Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհավորել է Հայաստանին ժողովրդավարական ու ազատ ընտրություններ անցկացնելու, իսկ Նիկոլ Փաշինյանին՝ հաղթանակի կապակցությամբ։ X-ում կատարած գրառման մեջ Զելենսկին նշել է, որ սա հաղթանակ է Հայաստանի ինքնիշխանության, անկախության և սեփական ընտրությամբ ապրելու իրավունքի համար, ինչպես նաև հաջողություն է մաղթել հայ ժողովրդին։
Նա ընդգծել է, որ Ուկրաինան պատրաստ է ընդլայնել երկկողմ համագործակցությունը։
«Հենց հիմա է ժամանակը, որ Եվրոպական Միությունը իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին և ամեն ինչ անի, որպեսզի մարդիկ զգան, որ իրենց կյանքը ավելի լավ է դարձել Եվրոպայի հետ հարաբերությունների շնորհիվ։ Սա թեստ է Եվրոպական Միության համար։ Կարևոր է չկորցնել ժամանակը և հնարավորությունները»,- գրել է Զելենսկին։