Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է կիրառվել ՌԴ-ից քվեարկության եկած Հովհաննես Սահակյանի նկատմամբ

Հանցագործության մասին չհայտնած Հովհաննես Սահակյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։


Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։


Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ Հովհաննես Սահակյանը, հաստատապես տեղյակ լինելով նախապատրաստվող հանցագործության մասին, չի հայտնել ՀՀ իրավասու մարմիններին։ 


Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 473-րդ հոդվածի 1-ին մասով (հանցագործության մասին չհայտնելը):


Քննիչի որոշմամբ՝ նա ձերբակալվել էր: