Քաղաքացիակենտրոն լրատվություն
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին Հայաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:
«Մաղթում եմ եղբայրական հայ ժողովրդին հաջողություններ, խաղաղություն և տնտեսական բարգավաճում: Մեր խորհրդարանների միջև հարաբերությունները դինամիկ, բարեկամական և արդյունավետ են: Հուսով եմ, որ մենք կկարողանանք զարգացնել մեր կապերը՝ մեր եղբայրական ազգերի ապագայի անունից», - X-ի իր միկրոբլոգում գրել է նա։