Նարեկ Կարենովի՞չ, ուզուք եք արդարացնե՞լ ձեր մանդատ վերցնելը․ Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Նարեկ Կարապետյանի՝ ԿՀԸ, չհաջողելու դեպքում նաև ՍԴ դիմելու և ընտրության արդյունքները վիճարկելու հայտարությանը։


Ըստ Սիմոնյանի, դա զուտ մանդատները վերցնելու արդարացման քայլ է նրանց կողմից։


«Ուզուք եք արդարացնե՞լ ձեր մանդատ վերցնելը։ Ես էդպես էլ գիտեի»,- ասել է Սիմոնյանը։


ԱԺ նախագահը անդրադարձել է նաև «Ուժեղ Հայաստան»-ի կողմից 300 հազար ադրբեջանցիների Հայաստան գալու թեզին։ Իսկ 300 000 ադրբեջանցիները գալո՞ւ են, այս թեմայի, այս ստի համար պատասխան եք տալու։ Բարի գալուստ ԱԺ։ Եվ ի՞նչ եք ունենալու՝ 29 մանդատ»,- ասել է Սիմոնյանը։