12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ տալու գործով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ

12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ տալու գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել մեկ անձի նկատմամբ։ Այս մասին 1lurer.am-ին հայտնել են Քննչական կոմիտեից։


«Նշված դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում 2026 թվականի հունիսի 7-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։ 


Նրա նկատմամբ տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել  դատարան, որը մերժվել է և որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը: 


 

Քրեական վարույթով նախաքննության համակողմանիությունն ապահովելու նպատակով իրականացվել են անհետաձգելի ապացուցողական և վարութային այլ գործողություններ: Նշանակվել են փորձաքննություններ:

 



Նախաքննությունը շարունակվում է»,-հայտնում են կոմիտեից: