Մարդամեկի սիրտը փաստորեն կանխազգում էր, դրա համար էլ րոպե առաջ ուզում էր փախներ երկրից. Չախոյան

Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, դատախազը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու նպատակով:


ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այս քայլին։


«Մարդամեկի սիրտը փաստորեն կանխազգում էր, դրա համար էլ րոպե առաջ ուզում էր փախներ երկրից։


Թավիշն ավարտվել է։ Երկրից փախնելու մասին այլևս միայն երազելու են ու չեն կարողանալու։


Ժողովրդի հաշվին հարստացածների, կաշառակերների ու կաշառատուների տեղը բանտն է»,- գրել է Չախոյանը։


Օրերս Ռոբերտ Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձել էր դուրս գալ Հայաստանի Հանրապետության տարածքից, իրավապահները, սակայն, նրան թույլ էին տվել դա անել:


Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, լրատվամիջոցներին հայտնել էր, թե հայրը պատրաստվում էր մեկնել Ռուսաստանի Դաշնություն «անձնական նպատակներով»:


Սոցիալական ցանցերում հրապարակվել էին լուսանկարներ և տեսանյութ, թե ինչպես է Քոչարյանը փորձում հատել ՀՀ տարածքը:


Օրեր առաջ էլ իրավապահները թույլ չէին տվել, որ Հայաստանի սահմանը հատեն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջին համար Նարեկ Կարապետյանը:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ թույլ չի տալու, որ «եռագլուխ» կուսակցության առաջնորդները փախչեն Հայաստանից: Ըստ վարչապետի՝ նրանք երկար տարիներ պետք է անցկացնեն Հայաստանի բանտերում: