Կալանավորվել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արագած Ախոյանը: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Ա․ Ա․-ն, 2023թ. հունիսի 8-ին «Facebook» սոցիալական կայքի իր «Aragats Akhoyan» անվամբ էջում, անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված, հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։
Նոյեմբերի 6-ին վերջինս ձերբակալվել է և նրան ներկայացվել է մեղադրանք։
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է մասնակի` մեկ ամիս ժամկետով։