Վագիֆ Խաչատրյանի համար պետական մեղադրողը պահանջել է 15 տարվա ազատազրկում
Այսօր Բաքվի ռազմական դատարանում շարունակվում է Վագիֆ Խաչատրյանի շինծու գործով դատավարությունը:

Դատավարության ժամանակ պետական մեղադրող Մուգադաս Սուլթանովը հայտարարել է, որ Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը հաստատվել է, և նրա համար պահանջել է 15 տարվա ազատազրկում։ Նա նշել է, որ Խաչատրյանն իր պատժաչափի 5 տարին պետք է կրի բանտում, իսկ մյուս մասը՝ խիստ ռեժիմի ուղղիչ հիմնարկում։

Դատավարությունը կշարունակվի ժամը 14-ին։