Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել

Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իրավապահները իր բնակարանում խուզարկություն են կատարել ապօրինի գույքի շրջանակներում: Ըստ նրա՝ իր բնակարանի որոշ հատվածներ ապօրինի են ճանաչվել:


Նա նաև ասել է, որ իրեն և իր հարազատներին պատկանող գույքերը կալանքի տակ են վերցված:


Սաղաթելյանի խոսքով՝ ԴԱՀԿ-ի պահանջները չկատարելու հիմքով իրավապահները առգրավել են զարդերը, կանխիկ գումար:


«Կա հարուցված վարույթ, այս պահին կարգավիճակ չունեմ, հարցաքննությունից հետո կպարզվի՝ կունենա՞մ, թե՞ ոչ»,- ասել է կարկառուն դաշնակցականը՝ միաժամանակ հավելելով, որ պատրաստ է կալանավորման: