Խուդաթյանը և Թուրքիայի տրանսպորտի նախարարը անդրադարձել են Անիի կամրջի վերականգնման աշխատանքներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Բրյուսելում անցկացվող «Կապակցվածության օրակարգի հարթակ»-ի առաջին հանդիպման շրջանակներում երկկողմ հանդիպում է ունեցել Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից:


 

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք տարածաշրջանային կապուղիների զարգացման հնարավորությունները։


 

Երկուստեք կարևորել ենք երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության ապաշրջափակման և անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովմանն ուղղված աշխատանքները։


 

Անդրադարձ ենք կատարել նաև Անիի կամրջի վերականգնման աշխատանքներին։

Քննարկել ենք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- գրել է նախարարը։