Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթվա շրջանակում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը երկկողմ հանդիպում է ունեցել Կիմայական խորհուրդների միջազգային ցանցի (International Climate Councils Network – ICCN) համանախագահ Ռիկ Սմիթի հետ:
«Հանդիպման ընթացքում ներկայացրել եմ Հայաստանի կողմից կլիմայի փոփոխության դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաև մեր երկրի մոտեցումները կլիմայական քաղաքականությունների մշակման և իրականացման հարցերում։
Ներկայացրել եմ Հայաստանի Հանրապետությունում կլիմայական կառավարման ոլորտում իրականացվող ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումները։
Մասնավորապես, նշել եմ, որ 2021 թվականին ստեղծվել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների իրականացման միջգերատեսչական համակարգող խորհուրդը, որը հանդիսանում է Հայաստանի կլիմայական պարտավորությունների իրականացման հիմնական համակարգող մարմինը։
Անդրադարձել եմ նաև 2026 թվականին ընդունված «Կլիմայի մասին» օրենքին, որը կարևոր նշանակություն ունի երկրի կլիմայական կառավարման համակարգի ամրապնդման գործում։
Հանդիպման ընթացքում անդրադարձ եմ կատարել նաև Հայաստանի կողմից 2026 թվականին Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի հյուրընկալմանը։
Երկուստեք ընդգծել ենք, որ կլիմայական քաղաքականությունների հաջող իրականացումը պահանջում է ոչ միայն հավակնոտ նպատակների սահմանում, այլև դրանց արդյունավետ կիրարկում, միջոլորտային համագործակցություն և շահագրգիռ կողմերի ակտիվ ներգրավվածություն»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը։