Մոսկվայի երկնքի փակման պատճառով «Զվարթնոցում» չվերթներ են ուշանում

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն այս պահի դրությամբ հայտնում է Մոսկվայից ուշացող երկու չվերթի մասին։


Ավելի վաղ «Ռոսավիացիա»-ն տեղեկացրել էր, որ Մոսկվայի բոլոր օդանավակայանները սահմանափակումներ են մտցրել չվերթների ընդունման և մեկնման համար։


Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի տեղեկություններով՝ օրվա սկզբից քաղաքին մերձենալիս խոցվել է 117 անօդաչու թռչող սարք։ Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հայտնել էր հունիսի 30-ի գիշերը 60 խոցված դրոնների մասին։