«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին

«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին: ՀՀ կառավարության աջակցությամբ ԿԳՄՍ նախարարությունը ստեղծում է նոր Հարթակ:


Այն երաժշտության շուրջ միավորելու է երիտասարդ երաժիշտներին ու ստեղծագործողներին: Փառատոնին մասնակցող երաժշտական խմբերն ունեն հնարավորություն՝ ներկայանալու լայն լսարանին, իսկ լավագույնները կստանան մրցանակներ՝


Գլխավոր մրցանակ՝ 4 000 000 ՀՀ դրամ

Առաջին մրցանակ՝ 3 000 000 ՀՀ դրամ

Երկրորդ մրցանակ՝ 2 000 000 ՀՀ դրամ

Երրորդ մրցանակ՝ 1 000 000 ՀՀ դրամ:

Փառատոնին կարող են մասնակցել միայն 3 և ավելի անդամներից կազմված խմբերը:


Երաժշտական ժանրերի սահմանափակում չկա:


Վոկալ-գործիքային կազմով կենդանի կատարումը պարտադիր պայման է:


«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոնին մասնակցելու հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 20-ը:


Նախընտրական փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել տեսաձայնագրություն՝ այն ուղարկելով varchafest@gov.am էլեկտրոնային հասցեին:


Փառատոնի եզրափակիչ փուլը տեղի կունենա օգոստոսի 22-ին՝ Սևանա լճի ափին։