«Տեսլա»-ն Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Հուլիսի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16.50–ի սահմաններում «Tesla» մակնիշի ավտոմեքենան Երևան–Սևան–Իջևան ավտոճանապարհին՝ դեպի Դիլիջան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում 4–րդ ոլորանից գլորվելով ու բախվելով ծառերին, հայտնվել է 5–րդ ոլորանում։


Shamshyan.com-ի հաղորդմամբ, ավտոմեքենան կողաշրջվել է։ Վթարի հետևանքով 2 հոգ տեղափոխվել է հիվանդանոց։ Տեղում նաև բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել 1 հոգու, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։


Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։