Կյանքից հեռացել է ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգից հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը: Այդ մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով սենատորի գրասենյակի տարածած հաղորդագրությանը:
Ըստ գրասենյակի՝ Գրեմը մահացել է հուլիսի 11-ի երեկոյան: Նշվում է, որ մահվան պատճառը եղել է կարճատև և հանկարծակի հիվանդությունը։
Սենատորի ընտանիքը խնդրել է աղոթել նրա համար։ Նրանք նաև խնդրել են հարգել ընտանիքի անձնական կյանքն այս դժվարին շրջանում։
Հիշեցնենք՝ նախօրեին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Կիևում ընդունել էր Լինդսի Գրեմին: Քննարկվել էին Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդումը և հակառուսական պատժամիջոցների ուժեղացումը։
Ուկրաինայի նախագահի հետ հանդիպումից հետո Լինդսի Գրեմը հայտարարել էր, որ Սպիտակ տան հետ համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծի շուրջ։
Կոնգրեսականը համոզված էր, որ այդ նախաձեռնությունը լրացուցիչ լծակներ կտա Թրամփին՝ նպաստելու ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցմանը: Պատժամիջոցները հիմնականում տարածվելու էին ռուսական էներգետիկ հատվածի վրա: