Սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել․ ՆԳՆ

Հուլիսի 15-ի վաղ առավոտյան Քրեական ոստիկանության գլխավոր, Երևան քաղաքի  և Լոռու մարզային վարչությունների, ինչպես նաև Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ձեռնարկած հետևողական և ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Լոռու մարզի Շնող գյուղում հայտնաբերել, ձերբակալել են Երևանի 39 և Շիրակի մարզի 31-ամյա երկու բնակիչների։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։


 

Նրանք այս տարվա փետրվարի 18-ից Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած դեպքի առնչությամբ հետախուզվում էին սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքներով, խափանման միջոցը՝ կալանք։ 39 և 31-ամյա տղամարդիկ ներկայացվել են Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։


 

Քննությունը շարունակվում է։