Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին 2026 թվականի Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Անգլիայի նկատմամբ տարած 2:1 հաշվով հաղթանակը նվիրել է արգենտինյան ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնային։
«Ես
վստահ եմ, որ Դիեգոն [Մարադոնան] վերևում մեծագույն հաճույք է վայելում։ Այս հաղթանակը նրա համար է, այս
օրը միշտ յուրահատուկ է եղել ինձ համար... Ես ուրախ եմ, որ կարողացա նրան այս
ուրախությունը պարգևել, և ուրախ եմ, որ նա գիտի, թե ինչ է կատարվում շուրջը, և
վայելում է դա։ Մեզ հաջողվել է ապրել Դիեգոյի դարաշրջանում։ Ես երբեք չեմ
ցանկացել ինձ համեմատել նրա հետ, և գիտեմ, որ նա սիրում էր ինձ։ Ես նախընտրում եմ պահպանել մեր կիսած բոլոր հրաշալի պահերը»,-
Մեսսիի խոսքերն է մեջբերել լրագրող և ինսայդեր
Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում։