Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀՖՖ-ն: Հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները՝ Օգնյեն Չանչարևիչ-«Ալաշկերտ» Արսեն Բեգլարյան-«Արարատ-Արմենիա» Ստանիսլավ Բուչնև-«Փյունիկ» Վարազդատ Հարոյան-«Աստանա» (Ղազախստան) Կամո Հովհաննիսյան-«Աստանա» (Ղազախստան) Գեորգի Հարությունյան-«Կրասնոդար» (Ռուսաստան) Նաիր Թիկնիզյան-«Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան) Տարոն Ոսկանյան-«Ալաշկերտ» Ժիրայր Մարգարյան-«Ուրարտու» Էրիկ Փիլոյան-«Ուրարտու» Ալբերտ Խաչումյան-ԲԿՄԱ Էդուարդ Սպերցյան-«Կրասնոդար» (Ռուսաստան) Արթուր Սերոբյան-«Կասա Պիա» (Պորտուգալիա) Վբեյմար Անգուլո-«Ալաշկերտ» Արտակ Դաշյան-«Փյունիկ» Հովհաննես Հարությունյան-«Փյունիկ» Արթուր Միրանյան-«Նոա» Հրանտ-Լեոն Ռանոս-«Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա) Ստյոպա Մկրտչյան-«Օսիեկ» (Խորվաթիա) Ուգոչուկվու Իվու-«Ռուբին» (Կազան, Ռուսաստան) Էդգար Սևիկյան-«Պարի» (Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան)
Նոյեմբերի 13-ի երեկոյան թիմին կմիանա Ժիրայր Շաղոյանը, իսկ նոյեմբերի 14-ին հավաքականի շարքերը կհամալրեն Վահան Բիչախչյանը, Լուկաս Սելարայանը և Անդրե Չալըշըրը:
Նոյեմբերի 18-ին Հայաստանի հավաքականը Երևանում կհյուրընկալի Ուելսի ընտրանուն: Նոյեմբերի 20-ին թիմը կմեկնի Զագրեբ, որտեղ նոյեմբերի 21-ին ուժերը կչափի Խորվաթիայի հավաքականի հետ: