Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կմասնակցի հուլիսի 19-ին կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ Իսպանիա- Արգենտինա հանդիպմանը և կմասնակցի նաև գավաթի հանձնման արարողությանը։


Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։


«Դոնալդ Թրամփի ներկայությունը կեզրափակի Ամերիկայի պատմության մեջ ամենադիտվող, ամենաանվտանգ և ամենահաջողակ աշխարհի առաջնությունը», - լրագրողներին ասել է Լևիթը։


Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ Իսպանիա-Արգենտինա հանդիպումը կկայանա Նյու Յորքի Նյու Ջերսի մարզադաշտում (MetLife Stadium)։