Մոսկվան զանգվածային դրոնային գրոհի է ենթարկվել. Այրվել են Wildberries-ի բազաներ, նավթաբազա և արդյունաբերական պարկ

Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային գրոհ են սկսել Մոսկվայի վրա. Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչել է ավելի քան 400 դրոն։


 

Ինչպես հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, ոչնչացվել է մայրաքաղաքին մոտեցող ավելի քան 40 դրոն։


 

Գրոհից հետո հրդեհներ են բռնկվել Wildberriesխոշորագույն լոգիստիկ հաբերից մեկում, նավթաբազայում և արդյունաբերական պարկում։ Արդյունաբերական պարկի գրոհից հետո վեց մարդ տեղափոխվել է Դոմոդեդովոյի հիվանդանոց ականա-պայթյունային վնասվածքներով։


 

Նաև հաղորդվել է, որ Պոդոլսկում Wildberries լոգիստիկ կենտրոնը ենթարկվել է դրոնների գրոհի, այնտեղ սկսել են տարհանել անձնակազմին։ Համացանցում հրապարակվում են հրդեհի տեսանյութերը, որոշ տեղեկություններով՝ հավանաբար գրոհի են ենթարկվել Wildberriesմիանգամից երկու բազաներ։