Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Երգչուհի Շակիրան 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչից հետո սոցիալական ցանցերի միջոցով դիմել է Լիոնել Մեսսիին և Արգենտինայի հավաքականին։


«Արգենտինացիներ, ես հպարտ եմ ձեզանով։ Մեսսին մեծագույնն է։ Շնորհակալություն, Լատինական Ամերիկան Աշխարհի առաջնությունում այդքան լավ ներկայացնելու համար։ Դուք միշտ կմնաք իմ սրտում», - գրել է հայտնի երգիչը սոցիալական ցանցերում։


Շակիրան նաև շնորհավորել է Իսպանիայի հավաքականին չեմպիոնության կապակցությամբ։


«Իսպանիա՛։ Հպարտ եմ կրկին կիսվել ձեզ հետ հաջողություններով Աշխարհի առաջնությունում։ Շնորհավորում եմ»,- գրել է երգչուհին։